ԱՍՀՆ. 114 տեղեկատուն գործում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.
ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, թարմացված բովանդակությամբ շարունակում է գործել «114 տեղեկատու»-ն, որի օգնությամբ Դուք կարող եք ինքնաշխատ եղանակով ստանալ արագ ու հասցեական տեղեկատվություն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։
Տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է Տելեգրամում փնտրել 114 տեղեկատու (ԼՂ) անվանումը կամ մուտք գործել https://t.me/mlsa114_bot հղմամբ։
Դուք կարող եք ընտրել Ձեզ հետաքրքրող ոլորտը, ապա հետևել համակարգի կողմից առաջարկվող քայլերին և ստանալ տեղեկատվություն՝
- բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի,
- 50,000-40,000-30,000 դրամ պետական աջակցության ծրագրի,
- զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի,
- կենսաթոշակների և նպաստների,
- 12 % հետվճարի ծրագրի և այլնի վերաբերյալ։
Ըստ անհրաժեշտության՝ կարող եք կապ հաստատել նաև մասնագետների հետ։
Հարթակը գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» (GTC) կողմից։