Արգելափակվել է Թուրքիայում ատոմակայանի կառուցման համար ՌԴ-ից խոշոր տրանսֆերը

ԱՄՆ-ի որոշմամբ՝ ամերիկյան «JPMorgan» բանկում արգելափակվել է Ռուսաստանից 2 մլրդ դոլարի փոխանցումը, որը նախատեսված էր Թուրքիայում կառուցվող «Akkuyu» ատոմակայանի համար:
«The Wall Street Journal»-ը հայտնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են, որ «Գազպրոմբանկ»-ը շուրջ 9 մլրդ դոլարի վարկ կտրամադրի ատոմակայանի կառուցման համար. ։ հաշիվներից ստացված գումարը կարող էր ուղղվել ռուսական ընկերություններին, որոնք հաշիվներ ունեն թուրքական «Ziraat» բանկում։ Համաձայնագրի ստորագրման պահին ռուսական բանկը չի գտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Դրանք բանկի դեմ կիրառվել են 2024 թվականի նոյեմբերին։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ի սկզբանե ակնկալում էր առգրավել այդ գումարը, սակայն միայն արգելափակել է՝ Թուրքիային «չբարկացնելու» համար։ ԱՄՆ-ում մտավախություն կար, որ գումարի առգրավումը կարող է վատացնել Թուրքիայի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում: