«ПРОДЭКСПО 2025»-ին մասնակցում է 14 հայկական ընկերություն

Հայկական 14 ընկերություն մասնակցում է Մոսկվայում փետրվարի 3-ից 7-ն ընթացող «ПРОДЭКСПО 2025» սննդի և խմիչքի 32-րդ միջազգային ցուցահանդեսին։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նրանք ներկայացնում են իրենց արտադրանքը երկու միասնական մասնագիտացված տաղավարներում։
«ПРОДЭКСПО 2025»-ը սննդարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում։ Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 2195 ներկայացուցիչ 30 երկրից։