Սանոսյանը ծանոթացել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան 10 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Սանոսյանը ծանոթացել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան 10 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, ճանապարհաշինարարների և համայնքապետերի ուղեկցությամբ ծանոթացել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության 10 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։

Այս աշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 1մլրդ 290մլն դրամ է։ Ամբողջությամբ ֆինանսավորվում է  ՀՀ պետական բյուջեից։

Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարեվերջին։

Նախարարը ծանոթացել է նաև Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի մեկ այլ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։

10.8 կմ երկարությամբ այս հատվածն էլ Բջնիից հասնում է մինչև Հրազդան։ Երկու հատվածում էլ շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։

Այս հատվածի պայմանագրային արժեքը մոտ 717 մլն դրամ է և կրկին ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։ Ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։

Աղբյուրը՝   news.am