ՇՄՆ. Ջրախնայող և օրգանական գյուղատնտեսություն

Շրջակա միջավայրի նախարարությունը տեսանյութ է հրապարակել «EU4Sevan» ծրագրի մասին, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» ծրագրի մաս, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Այն իրականացվել է 2020-ից. նպատակը Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանն էր: «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում էր 5,7 միլիոն եվրո։
EU4SEVAN ծրագիրը նպաստելու էր բնական լուծումների օգտագործմամբ կեղտաջրերի մաքրման բարելավմանը՝ պետական և մասնավոր շահառուների միջոցով։ Ծրագիրը միտված էր նաև էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման կարողությունների բարելավմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը։