Քաղաքացիներն ընտրություններին կմասնակցեն միայն նույնականացման քարտով

Քաղաքացիներն ընտրություններին կմասնակցեն միայն նույնականացման քարտով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ընտրական գործընթացները պետք է տեղի ունենան անձը հաստատող միասնական փաստաթղթով, և դա լինելու է նույնականացման քարտը։

Փաշինյանը հիշեցրել է, որ այժմ անձը հաստատող մի քանի փաստաթուղթ կա, սակայն ընտրություններին մասնակցելիս քաղաքացին պետք է ներկայացնի մեկը։

«Մեզ անհրաժեշտ է ունենալ հենց նույնականացման քարտ, ընտրական տեղամասում քարտը կարդացող սարքեր էլ պետք է ունենանք, որ ընտրական մանիպուլյացիաների հետ կապված բոլոր թեմաներն ինստիտուցիոնալ առումով լուծվեն։ Փառք աստծո, մենք վերջին երկու ընտրություններում որևէ նման խնդիր չենք ունեցել, բայց ամեն դեպքում այս հարցում որևէ լարվածություն բացառելու թեկուզ տեսական միջոցը սա է՝ մենք նույնականացման քարտով անցկացնենք ընտրությունները»,-նշել է նա։

Վարչապետը նշեց, որ սա կլուծի նաև ընտրացուցակների խնդիրը. նույնականացման քարտ կունենան այն մարդիկ, որոնք ներկայացել ու ստացել են, և դրանով բոլոր հարցերը կփակվեն։

Աղբյուրը՝   iravaban.net