2,579 մլրդ դրամ՝ պետբյուջեի եկամուտների նախորդ տարի

2,579 մլրդ դրամ՝ պետբյուջեի եկամուտների նախորդ տարի

ՀՀ վիճակագրական կոմիտեի  տվյալների համաձայն 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 2,579 մլրդ դրամ՝ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճելով 220․4 մլրդ դրամով կամ 9․3%-ով։

Պետբյուջերի ծախսերը կազմել են 2,955 մլրդ դրամ: Պակասուրդն աճել է 187․2 մլրդ դրամով և կազմել 376․1 մլրդ դրամ։

2024թ.-ի դեկտեմբեր ամսվա ցուցանիշներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 310․3 մլրդ դրամ, ծախսերը՝ 454․2 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 143․9 մլրդ դրամ։