Պարենային ապրանքների միջազգային հենանիշային գների նվազում հունվար ամսին

Պարենային ապրանքների միջազգային հենանիշային գների նվազում հունվար ամսին
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը՝ պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը, հունվար ամսին միջինում 124.9 տոկոսային կետով անկում է գրանցել, որը 1.6 տոկոսով ցածր է դեկտեմբերի մակարդակից։ Այս նվազումը պայմանավորված է բուսական յուղերի եւ շաքարի  միջազգային գնանշումների նշանակալի անկմամբ, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը։
Ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, 6.2 տոկոսով բարձր էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակից, սակայն շարունակում է 22 տոկոսով ցածր մնալ 2022 թվականի մարտին գրանցված ռեկորդային բարձրակետից։
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը ցածր էր դեկտեմբերի ցուցանիշից 6.8 տոկոսով, իսկ մեկ տարի առաջվա ցուցանիշից՝ 18.5 տոկոսով, որը հիմնականումբացատրվում է Բրազիլիայում ընդհանուր բարենպաստ եղանակի շնորհիվ համաշխարհային պահանջարկի բարելավմամբ եւ շաքարի արտահանումը վերսկսելու վերաբերյալ Հնդկաստանի կառավարության որոշմամբ։
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 5.6 տոկոսով, այդպիսով հակադարձելով անցած ամիսների բարձրացումը, սակայն դեռեւս 24.9 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ամսվա մակարդակից։ 
Հունվար ամսին գնիջեցումը հիմնականում պայմանավորված էր արմավի եւ ռափսի յուղերի համաշխարհային գների նվազմամբ, թեեւ սոյայի եւ արեւածաղկի յուղերի գները կայուն են մնացել։ ՊԳԿ մսի գնային ինդեքսը, նույնպես, հունվարին նվազել է 1.7 տոկոսով, որտեղ ոչխարի, խոզի եւ թռչնամսի ցած մղված միջազգային գները փոխհատուցվել են տավարի մսի գնանշումների բարձրացմամբ։
Մինչ այդ, ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսը դեկտեմբեր ամսվա համեմատ 0.3 տոկոս աճ է արձանագրել, որը, սակայն, 6.9 տոկոսով ցածր է 2024 թվականի հունվարի ցուցանիշից։ Փոքր-ինչ նվազել են հացահատիկի արտահանման գները, որը մասամբ բացատրվում է արտադրության ցածր ցուցանիշով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում պաշարների կանխատեսումներով։  ՊԳԿ բոլոր տեսակների բրնձի գնային ինդեքսը մեծածավալ արտահանումների պայմաններում հունվար ամսին 4.7 տոկոսի անկում է արձանագրել։
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը դեկտեմբերից ի վեր 2.4 տոկոսով վեր է ելել, որը 20.4 տոկոսով բարձր է 2024 թվականի հունվարի մակարդակից։ Այս վերելքի հիմքում պանրի միջազգային գնանշումների 7.6 տոկոս աճն է, որը փոխհատուցվում է կարագի եւ կաթի փոշու գների անկմամբ։
Հացահատիկային մշակաբույսերի վերաբերյալ նոր կանխատեսումներ այս տարվա համար
ՊԳԿ-ն ուրբաթ օրը հրապարակել է նաեւ Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի եւ պահանջարկի ամփոփագրի նոր թողարկումը, որտեղ ներկայացված են հացահատիկային մշակաբույսերին առնչվող նոր միտումները 2025 թվականի համար։
Հյուսիսային կիսագնդում աշնանացան ցորենի ցանքի սեզոնն ավարտվեց հունվարին եւ արդեն բոլոր նշանները վկայում էին ցանքի՝ Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Միացյալ Թագավորությունում ցուցանիշների ավելացման եւ Ռուսաստանի Դաշնությունում՝ կրճատման մասին, որոնք պայմանավորված են եղանակային պայմանների ազդեցությամբ:
Եգիպտացորենի բերքահավաքը հյուսիսային կիսագնդում սկսվում է 2025 թվականի երկրորդ եռամսյակից, բայց արդեն կան վաղ նշաններ, որոնք մատնանշում են Արգենտինայում եւ Բրազիլիայում բերքի բարելավման մասին, իսկ եգիպտացորենի ռեկորդային գները ստիպում են մեծացնել ցանքատարածությունները Հարավային Աֆրիկայում։
ՊԳԿ-ն ավելացրել է 2024-2025 թթ. հացահատիկային ապրանքների համաշխարհային սպառման իր կանխատեսումները եւ նախատեսում է 0.9 տոկոսի աճ՝ հասնելով 2 869 տոննայի, որի գլխավոր պատճառը եգիպտացորենի՝ որպես անասնակեր օգտագործման ծավալների ակնկալվող աճն է։ 
Ներկա կանխատեսումներով հացահատիկային ապրանքների համաշխարհային պաշարները մինչեւ 2025 թվականի սեզոնի ավարտը 2.2 տոկոսով կնվազեն, որը հիմնականում կապված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եգիպտացորենի պաշարների ակնկալվող զգալի կրճատմամբ: Ակնկալվում է, որ օգտագործման համար պատրաստ հացահատիկային ապրանքների միջազգային գործակիցը 2024-2025 թթ. կնվազի, սակայն կպահպանվի 29.8 տոկոս «հարմարավետ մակարդակի» վրա։
2024-2025 թթ. հացահատիկային ապրանքների միջազգային առեւտուրն, ըստ կանխատեսումների, նախորդ տարվա համեմատ 5.6 տոկոսով կկրճատվի՝ հասնելով 483.5 միլիոն տոննայի, ինչը բացատրվում է Չինաստանում գարու, եգիպտացորենի եւ հացահատիկի ցածր պահանջարկով։
ՊԳԿ-ն վերանայել է նաեւ համաշխարհային արտադրության կանխատեսումները 2024 թվականի համար, նվազեցնելով այն 2 841 միլիոն տոննայի, որը 0.6 տոկոսով ցածր է 2023 թվականի ցուցանիշից։ Նոր կանխատեսումն Ամերիկայի Միացյալ Նահանգներում եգիպտացորենի արտադրության զգալի կրճատում է արտացոլում, որտեղ սեզոնի ավարտին բարձր խոնավությունը բացասաբար է անդրադարձել բերքի վրա։
Միեւնույն ժամանակ, Չինաստանում, Մալիում, Նեպալում եւ Վիետնամում բրնձի արտադրության պաշտոնական ցուցանիշները նախատեսվածից բարձր են եղել, որի արդյունքում 2024-2025 թթ. համար նոր կանխատեսումներ են արվել՝ 539.4 միլիոն տոննա, ինչը 0.9 տոկոսով գերազանցում է վերջին ժամանակներում գրանցված ամենաբարձր ցուցանիշը։