Ավանեսյանն առաջարկել է դեղատներում իրականացնել մշտադիտարկում

Ավանեսյանն առաջարկել է դեղատներում իրականացնել մշտադիտարկում

էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացում ի հայտ եկող խնդիրները համակողմանի վերհանելու համար նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ընդունել է  նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Դեղերի այն անվանացանկը, որն այս փուլով նախատեսված է դուրս գրել  էլեկտրոնային տարբերակով, թե՛ բժիշկները, թե՛ դեղատները պետք է անեն դա բացառապես էլեկտրոնային  տարբերակով»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` առաջարկելով դեղատներում իրականացնել գործարկման մշտադիտարկում, նաև, ըստ անհրաժեշտության, տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:

Նախարարի առաջարկով հանդիպումները կլինեն շարունակական մինչև էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ամբողջովին անխափան գործելը: