Փարիզում կնքվել է հուշագիր՝ Հայաստանում ԱԲ նորարարությունները խթանելու համար

Փարիզում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ֆրանսիական Mistral AI-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում արհեստական բանականությամբ պայմանավորված նորարարությունները խթանելու համար։
«Այս համագործակցությունը կօգնի ուժեղացնել Հայաստանի AI էկոհամակարգը՝ գիտելիքի փոխանակման և տեխնոլոգիական աջակցության միջոցով, արհեստական բանականության ոլորտի նորարարներին տրամադրել հարթակ՝ գործարար լուծումներ մշակելու համար, կառավարությունում կիրառել AI-տեխնոլոգիաներ՝ կառավարման ու ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով»,-ասվում է ԲՏԱՆ հաղորդագրության մեջ։