Հիմնանորոգվել է Դիլիջան-Վանաձոր ճանապարհի՝ Դիլիջանով անցնող 2 կմ երկարությամբ հատվածը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հիմնանորոգված հատվածից:
«Հիմնանորոգվել է Դիլիջան ֊ Վանաձոր ճանապարհի Դիլիջան քաղաքով անցնող 2 կմ երկարությամբ հատվածը»,- գրել է նախարարը: