Բուքմեյքերների հարկման դրույքաչափն ավելացնելու հարցը պետք է քննարկվի Փաշինյանի հետ

ՀՀ–ում շահումով խաղերի ոլորտի համար հավելյալ 10 տոկոս շահութահարկ սահմանելու նպատակով օրինագիծը պետք է լրացուցիչ քննարկվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ. հենց այդ պատճառով էլ օրինագիծն ընդգրկված չէ այս լիագումար նիստերի օրակարգում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ վարչապետի աշխատակազմից առաջարկել են քննարկումը կազմակերպել վաղը։