«Փաստ»․ «Մաքուր երկաթ» ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ից շարունակում է մնալ կալանավորված

«Փաստ»․ «Մաքուր երկաթ» ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ից շարունակում է մնալ կալանավորված
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մաքուր երկաթ» ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ից շարունակում է մնալ կալանավորված: «Փաստ» թերթը «Մաքուր երկաթ» գործարանի աշխատակիցներից ստացել է տեղեկություն, որ մինչ Կարեն Հակոբյանի կալանքը տևական բանակցությունների արդյունքում ձեռք էր բերվել համաձայնություն, որ նոր ներդրում կատարվի՝ դրանից բխող աշխատավարձային ֆոնդի և ընկերության ռեսուրսի ավելացման հեռանկարներով, սակայն այդ ամենը խափանվել է և հարյուրավոր աշխատակիցներ այս պահի դրությամբ հայտնվել են ծանր իրավիճակում:
Ըստ իրականացված հետազոտությունների, տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքերում դրա պայմանների խախտման դեպքերը վիճակագրական իմաստով նույնիսկ 2 % չեն կազմում, և չնայած նրան, որ այս 140 օրվա ընթացում գործարար Կ. Հակոբյանի պաշտպանները միջնորդել էին, որ տնային կալանքը որպես խափանման միջոց փոխարինի կալանքին, դրանք մշտապես մերժվել են, իսկ թե ինչու, այդ հարցի պատասխանը, ըստ մասնագետների, իրավաբանությունից դուրս է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում