Ա․ Թավադյան․ Հայաստանում առողջապահական ծախսերի 79%-ը վճարվում է մեր գրպանից

Ա․ Թավադյան․ Հայաստանում առողջապահական ծախսերի 79%-ը վճարվում է մեր գրպանից

Տնտեսագետ Աղասի Թավադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գիտե՞ք, որ Հայաստանում առողջապահական ծախսերի 79%-ը վճարվում է մեր գրպանից...

Համեմատության համար՝

ԱՄՆ-ում՝ 20%

Եվրոպայի մեծ մասում՝ 10-20%

Հայաստանում՝ 79%։

Մենք նույն մակարդակի վրա ենք Թուրքմենստանի (79%), Աֆղանստանի (78%) և Նիգերիայի (76%) հետ։

Այս քարտեզը ցույց է տալիս, թե ինչքան են մարդիկ իրենց գրպանից վճարում առողջապահության համար տարբեր երկրներում։

Հետաքրքիրն այն է, որ ԱՄՆ-ում, որտեղ բուժումը շատ ավելի թանկ է, քան նույնիսկ Եվրոպայում, մարդիկ ավելի քիչ տոկոս են վճարում իրենց գրպանից։ Պատճառը՝ ապահովագրական համակարգն է։

Սա ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է մեր երկրում առողջապահական համակարգի բարեփոխումները և ապահովագրական համակարգի ներդրումը»։