Սնուպ Դոգը վերադարձրել է Հայաստանում չկայացած համերգի հոնորարը

Սնուպ Դոգը Հայաստանում նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի համար ստացած հոնորարը վերադարձրել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ Սնուպ Դոգին վճարված հոնորարը արտիստի կողմից փոխանցվել է համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը, ինչի կապակցությամբ հանձնաժողովը կարճել է վարույթը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին նախատեսված համերգային ծրագրի իրականացման համար «Դոպինգ Սփեյս» ընկերությունը կատարել է ծախսեր` ներառյալ Սնուպ Դոգի հոնորարը, վաճառված տոմսերի մեծ մասի գումարները գնորդների ցանկությամբ վերադարձվել է նրանց, և այժմ մի շարք տոմսերի գումարներ նույնպես գտնվում են վերադարձման փուլում։