Վերահսկողություն պետք է լինի․ Եղոյանը՝ Ադրբեջանից բեռների տարանցման մասին

Վերահսկողություն պետք է լինի․ Եղոյանը՝ Ադրբեջանից բեռների տարանցման մասին
Ադրբեջանից կամ այլ երկրներից Հայաստանի տարածքով տարվող ցանկացած բեռ, այսպես թե այնպես, պետք է վերահսկվի։
Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ պատգամավոր անդամ Արման Եղոյանն ասաց․«Հայաստանի տարածքով տեղափոխվող ցանկացած բեռ պետք է որոշակի ընթացակարգ անցնի, չասենք ստուգում, բայց վերահսկողություն պետք է լինի։ Հայաստանի Հանրապետությունը պետք է իմանա, թե ինչ են տեղափոխում իր տարածքով․․Ես չեմ կարող ասել՝ տարիներ հետո սահմանապաս ծառայությունը, մաքսայինը, թե ԱԱԾ-ն կստուգի։ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պետք է հավաստիորեն տեղեկացված լինի, թե ինչ է իր պետության տարածքով անցնում»։
Նա հավաստիացրեց՝ ՀՀ տարածքով չի կարող անցնել մի բեռ, որի բովանդակության մասին ՀՀ իրավասու մարմինը չի իմանա, մնացյալ տեխնիկական հարցերը դեռ քննարկվում են։