Հայաստանի մարզերը զարգացման հսկայական ներուժ ունեն՝ հատկապես գյուղատնտեսության և գյուղական զբոսաշրջության ոլորտներում

Չնայած առկա բազմաթիվ խնդիրների` Հայաստանի մարզերը զարգացման հսկայական ներուժ ունեն՝ հատկապես գյուղատնտեսության և գյուղական զբոսաշրջության ոլորտներում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագիրը նոր հնարավորություններ է ստեղծում ֆերմերների և զբոսաշրջային ձեռնարկությունների համար՝ ապահովելով ավելի բարձր եկամուտներ:
Ծրագիրը գործում է Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերում: