Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-դեկտեմբեր

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-դեկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 17․1 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 33․77%-ով կամ 4․3 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 107․65%-ով կամ 4․9 մլրդ դոլարով և կազմել 9․4 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 55․28%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 1․18 մլն դոլար, +24․25% կամ 230․7 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 6․92%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 785․7 մլն դոլար, -16․76% կամ -158․2 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 4.60%-ը։

Ներմուծումը-Հայաստան՝-ըստ-երկրների.-2024թ.-հունվար-դեկտեմբեր-800x482.webp (10 KB)

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 639․7 մլն դոլար, +4․52% կամ +27․7 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 3․75%-ը։

Հինգերորդ տեղում  Գերմանիան է՝ 463․1 մլն դոլար, -17․84% կամ -100․6 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 2․71%-ը։

ԱՄԷ-ն վեցերորդն է՝ 446․8 մլն դոլար, -28․14% կամ -174․9 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 2․62%-ը։

Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 348․5 մլն դոլար, -58․32% կամ -487․7 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.04%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 344․3 մլն դոլար, +7․08% կամ +22․8 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․02%-ը։

chart-800x508.webp (22 KB)

Իններորդը Նիդերլանդներն է՝ 169․2 մլն դոլար, +5․5% կամ +10․2 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1.15%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 126․3 մլն դոլար, -10․6% կամ -15 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 0․74%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 18․17%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 102․17%-ով և կազմել 9․7 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 104․75%-ով և կազմել 9․6 մլրդ դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 9․36%-ով և կազմել 2․04 մլրդ դոլար։

Ներմուծումը-Հայաստան՝-երկրների-մասնաբաժիններ.-2024թ.-հունվար-դեկտեմբեր-800x479.webp (14 KB)

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2024թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան է ներմուծվել 9․24 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +2․1 անգամ։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1․72 մլրդ դոլար՝ +3%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 629․2 մլն դոլար՝ +5․2%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 422․5 մլն դոլար՝ -23․2%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 351․6 մլն դոլար է՝ -43․4%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 354․3 մլն դոլար՝ +0․2%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 162․4 մլն դոլար՝ +32․4%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 148․7 մլն դոլար՝ -11․2%։

Ճապոնական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 117․9 մլն դոլար՝ -65․7%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 104․8 մլն դոլար՝ -30․5%:

Ներմուծումը-Հայաստան՝-վերպետական-կազմավորումների-մասնաբաժիններ.-2024թ.-հունվար-դեկտեմբեր-800x449.webp (9 KB)