Ավտոճանապարհներին ձյուն է, տեղ-տեղ՝ մառախուղ

Ավտոճանապարհներին ձյուն է, տեղ-տեղ՝ մառախուղ
Փետրվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Թումանյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: