Կապանում ակումբ-գրադարաններ են նորոգվում. Տեսանյութ

ՀՀ կառավարության 60 տոկոս համաֆինանսավորմամբ Կապան քաղաքում անցած տարի սուբվենցիոն ծրագրով 3 ակումբ-գրադարան է նորոգվել՝ Դավիթ Բեկ, Բաղաբերդ, Շինարարների թաղամասերում՝ որոնց համար ընդհանուր 206 մլն 417 հազար դրամ է ծախսվել։
Սյունիքի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ ևս մեկ ակումբ-գրադարան Կապանի Ձորք թաղամասում նորոգվել էր 2021 թվականին՝ 95 մլն 10 հազար դրամ ընդհանուր արժեքով, որի մեջ պետության համաֆինանսավորումը՝ 45 տոկոս։