«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատը ստորագրել են համագործակցության հուշագիր

«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատը ստորագրել են համագործակցության հուշագիր
«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատը հայտարարել են համագործակցության հուշագրի ստորագրման մասին: Այս կարևոր նախաձեռնության նպատակն է համախմբել հանքարդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների ոլորտները՝ նպաստելով Հայաստանի տնտեսական զարգացմանը, ստարտափ էկոհամակարգի ամրապնդմանը և հանքարդյունաբերության բնագավառում միջազգային լավագույն պրակտիկայի ներդրմանը։
Հուշագրի շրջանակներում կողմերը ստեղծում են հանքարդյունաբերության ոլորտում նորարարությունների ներկայացման և զարգացման պլատֆորմ, որը կոչվել է Mining Summit @Seaside:
Համագործակցության կարևոր բաղադրիչներից է նաև հայկական սփյուռքի տեխնոլոգիական ներուժի ներգրավումը, ինչպես նաև կրթության և գիտական հետազոտությունների խթանումը: Կողմերը կաջակցեն ոլորտի ուսումնական ծրագրերին, որոնք միտված են բարձրացնելու բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) ստանդարտները, ինչպես նաև նպաստելու ոլորտի երկարաժամկետ կայունությանը։
«Տեխնոլոգիական ստարտափները կարող են դառնալ հանքարդյունաբերության ապագան՝ ապահովելով արդյունավետություն, նորարարություն և պատասխանատու մոտեցում ոլորտում։ Բացի այդ, հայկական ընկերություններն ունեն ներուժ՝ աշխահրում հանքարդյունաբերությունում կիրառվող առաջատար թվային տեխնոլոգիաներ և լուծումներ արտահանելու իմաստով»:
Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատի գործադիր նախագահ Արտյոմ Գեղամյանի խոսքով. «Սույն հուշագիրը հնարավորություն է ստեղծում Հայաստանի հանքարդյունաբերական ներուժն օգտագործել առավել արդյունավետ կերպով, ներդնել նոր տեխնոլոգիաներ և ամրապնդել միջազգային համագործակցությունը։ Մենք կարևորում են հանրային-մասնավոր համագործակությունը՝ ՀՀ կառավարության կողմից ընդունված Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության և դրանից բխող միջոցառումների իրականացման գործում»:
Հուշագրի շրջանակներում կողմերը նախատեսում են համատեղ համաժողովներ, մասնագիտական քննարկումներ, նորարարական նախագծերի աջակցման ծրագրեր, ինչպես նաև ամրապնդել պետական-մասնավոր համագործակցությունը՝ հանքարդյունաբերության ոլորտում տեխնոլոգիական զարգացումները խթանելու համար։
Սույն համագործակցությունը մեծ քայլ է դեպի Հայաստանի հանքարդյունաբերության թվային տրանսֆորմացիա և պատասխանատու զարգացման մոդելի ձևավորում: