Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի ընտանիքը ամենահարուստն է Ասիայում

Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի ընտանիքը ամենահարուստն է Ասիայում

Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի ընտանեկան կլանը գլխավորել է Bloomberg-ի հրապարակած Ասիայի 20 ամենահարուստ ընտանիքների ցանկը, որը ներառում է ամենահարուստ ընտանիքներին Հնդկաստանից, Թաիլանդից, Չինաստանից, Ինդոնեզիայից, Մալայզիայից և այլ երկրներից:

Ամբանիի ընտանիքը, որին պատկանում է Հնդկաստանի խոշորագույն արդյունաբերական կոնգլոմերատներից մեկը՝ Reliance Industries-ը: 90.5 միլիարդ դոլար ֆինանսական ակտիվներով այս ընտանիքը գլխավորում է ցուցակը:

Հնդկաստանում միլիարդատերերի ընդհանուր կարողությունը եռապատկվել է վերջին 10-ամյակի ընթացքում և այժմ կազմում է 905.6 միլիարդ դոլար: Ընտանեկան բիզնեսները վճռորոշ դեր են խաղացել Հնդկաստանի տնտեսական աճի մեջ և զգալի ազդեցություն են ունեցել երկրի տնտեսական վերափոխման համատեքստում:

Գործոնները, ինչպիսիք են ուրբանիզացիան, արդյունաբերական հզորությունների աճը և Հնդկաստանի քայլը դեպի կանաչ էներգիա, զգալի խթան են հանդիսացել հնդիկ միլիարդատերերի թվի աճին:

Կանխատեսվում է, որ Հնդկաստանում միլիարդատերերի թվի աճը կշարունակվի հաջորդ տասնամյակում: