Քաղաքապետարանի աշխատակիցները ստուգայցեր են իրականացնում հասարակական տրանսպորտում
Վերջին օրերին քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության աշխատակիցները ստուգայցեր են իրականացնում քաղաքային տրանսպորտում: Ստուգայցերի ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչները փորձում են հասկանալ, թե տեխնիկական ինչ խնդիրների են բախվում ուղևորները վճարումներ կատարելիս, իսկ չվճարողներին հորդորում են կատարել ավագանու պահանջը: Այսինքն՝ վճարել:
Աղբյուրը՝ 1lurer.am