Պետության աջակցությամբ ինչպե՞ս ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ՝ մատչելի եղանակով

Պետության աջակցությամբ ինչպե՞ս ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ՝ մատչելի եղանակով
Գևորգ Պապոյանը Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան աջում հրապարակված տեսանյութում բացատրել է, թե ինչպես պետության աջակցությամբ համալրել ագրոպարենային սարքավորումները: Նա, այդ թվում, նշել է.
Մեր այս ծրագիրը հնարավորություն է տալիս գյուղատնտեսներին և ագրովերամշակող արդյունաբերության ներկայացուցիչներին ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ, այդ թվում՝ ջերմատնային, սառնարանային և պահեստային տեխնոլոգիաներ, տեսակավորման և փաթեթավորման սարքեր, ինչպես նաև այլ կարևոր տեխնոլոգիաներ։
Լիզինգը տրամադրվում է մինչև 5 տարի մարման ժամկետով և 20% կանխավճարով։ Սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 6 տոկոսային կետը, իսկ սահմանամերձ համայնքների բնակիչների համար՝ ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում։
Այս ծրագրից արդեն իսկ օգտվել է 1201 մեր հայրենակից։