«Ճամփորդի՛ր առանց COVID-19»

«Ճամփորդի՛ր առանց COVID-19»

021 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է պիլոտային ծրագիր, համաձայն որի Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում։

Ընդ որում՝ նմուշառումը իրականացվել է թռիչքի ժամից առավելագույնը 72 ժամ առաջ։
Այդ նպատակով գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որը քաղաքացուն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով և սահմանահատման ժամանակ ներկայացնել այն։ 

Քաղաքացիների կողմից իրականացվելիք քայլերն են՝

1. Ներբեռնել բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում։
2. Անձնագրով մոտենալ ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա (ընդգրկված լաբորատորիաների ցանկը հասանելի է հավելվածում իսկ լաբորատորիաների՝ ծրագրին միանալու ընթացակարգը նկարագրված՝ ներքևում) և տրամադրել անհրաժեշտ տվյալները։ 
3. Ստորագրել լաբորատորիայի կողմից տրամադրված համաձայնագիրը և սկանավորել
համաձայնագրում առկա QR կոդը։
4. Հանձնել Covid-19 թեստ։
5. Սպասել թեստի արդյունքին, որը անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանի վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։
6. Թեստի բասցասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հավաստիանալ, որ հավելվածում առկա է թեստի արդյունքի վերաբերյալ տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ 
7. Սահմանը հատելիս ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։

Լաբորատոր հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպությունը ծրագրում ընդգրվելու համար՝
1. Գրավոր դիմում է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն՝ հիմավորելով ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2194-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանելիությունը։
2. Նախարարությունը բավարարում է կազմակերպության կողմից ներկայացված դիմումը։
3. Համակարգի օպերատորը նախարարության դիմումի հիման վրա լաբորատորիայի համար ապահովում է հասանելիություն։
Համակարգի գործարկման իրավական հիմքերը ամրագրված են ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև անձանց պետական սահմանով բացթողման պարզեցված կարգ սահմանելու և «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական
էլեկտրոնային հարթակի օպերատոր  ճանաչելու մասին» N 2194-Ն  որոշմամբ և օպերատորի գործառույթները վերապահված են «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին: