Grok 3-ը՝ xAI-ի Grok-ը կգործարկվի այսօր

Grok 3-ը՝ xAI-ի Grok արհեստական բանականության լեզվական մոդելի հաջորդ սերունդը կգործարկվի փետրվարի 17-ին: Այս մասին հայտարարել է xAI-ի սեփականատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման բաժինը։
Փետրվարի 13-ին Դուբայում ելույթ ունենալով Համաշխարհային կառավարության գագաթնաժողովում՝ Մասկը խոստացել է մոդելը թողարկել 1-2 շաբաթվա ընթացքում։
Նախորդ սերնդի Grok 2-ը ներկայացվել է 2024 թվականի օգոստոսին։