ՀՀ ԲՏԱ նախարարության պատվիրակությունը գտնվում է «ԱՅԴԵՔՍ 2025» միջազգային պաշտպանական համաժողովին

ՀՀ ԲՏԱ նախարարության պատվիրակությունը գտնվում է «ԱՅԴԵՔՍ 2025» միջազգային պաշտպանական համաժողովին
Նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ ՀՀ ԲՏԱ նախարարության պատվիրակությունը փետրվարի 16-21-ը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում` «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) միջազգային պաշտպանական համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
 
Ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 3-րդ անգամ անընդմեջ մասնակցում է «ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA)» միասնական տաղավարով, որտեղ ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի 11 ընկերություններ փետրվարի 17-21-ը ներկայացնելու են բարձր, տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը՝ նպատակադրելով միջազգայնացնել հայկական պաշտպանական արտադրանքը։