Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի տրանսպորտից. Քաղաքապետարան

Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի տրանսպորտից. Քաղաքապետարան
Գործող նոր կարգով, Երևանի հասարակական տրանսպորտից անվճար կարող են օգտվել հետևյալ քաղաքացիները՝
  •  Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները,
  •  մինչև 8 տարեկան երեխաները,
  • ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները,
  •  ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձիք,
  •  ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք,
  •  4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ծնողները և մի շարք այլ խմբեր:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, հասարակական տրանսպորտից օգտվելիս հետևյալ քաղաքացիները կարող են օգտվել սահմանված արտոնություններից
  •  Ուսանողներ– 15% զեղչ
  •  63 տարին լրացած կենսաթոշակառուներ – 30% զեղչ
  •  Անապահովության նպաստառուներ – 20% զեղչ
  •  Դպրոցականներ – 20% զեղչ: