Սուրեն Թովմասյանը կմասնակցի Չափագրողների միջազգային ֆեդերացիայի աշխատանքային շաբաթին

Սուրեն Թովմասյանը կմասնակցի Չափագրողների միջազգային ֆեդերացիայի աշխատանքային շաբաթին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը 5 օրով գործուղվում է Ավստրալիա:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2025 թվականի ապրիլի 7-11-ը գործուղել Ավստրալիայի Համագործակցություն (Բրիսբեն)՝ Չափագրողների միջազգային ֆեդերացիայի աշխատանքային շաբաթին մասնակցելու նպատակով:
  2. Սուրեն Թովմասյանի` Ավստրալիայի Համագործակցություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ավստրալիայի Համագործակցություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի: