ՀՀ–ում օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի. եղանակի տեսություն

Փետրվարի 20-23-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ձյուն կգա, ընդ որում` ամսի 20-ին և 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ առատ։ Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +0–ից +2, իսկ գիշերը` -5-ից -7 աստիճանի սահմաններում։
Լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։