Մետաղի մշակմամբ զբաղվող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

Մետաղի մշակմամբ զբաղվող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունը նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը․ վերջինս ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել մետաղի մշակման համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 410 մլն դրամի ներդրում սարքավորումների և դրանց մասերի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 303 աշխատատեղ 540 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 330-ի՝ 570 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 394․4 մլնդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20 մլն դրամ։