Հայաստանում դպրոցները փակ են, Երևանում մանկապարտեզները՝ բաց

«Հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ հանրապետության դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով»,- այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Վաղը մանկապարտեզներն աշխատելու են, որպեսզի ծնողները կարողանան գնալ աշխատանքի»,- այս մասին էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։