Ավելի առատ ձյուն և ուժգնացած քամի. եղանակի տեսություն

Երևան քաղաքում փետրվարի 21-23-ին սպասվում է ձյուն, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։
Մայրաքաղաքում փետրվարի 21–ի ցերեկը կլինի 2-4 աստիճան ցուրտ, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -5...-7 աստիճան։
Քամին հարավարևելյան է, 5-8մ/վ արագությամբ, փետրվարի 21-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։