ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է ՀՀ-ում Անգոլայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ավգուստո Դա Սիլվա Կունիայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է ՀՀ-ում Անգոլայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ավգուստո Դա Սիլվա Կունիայի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Անգոլայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ավգուստո Դա Սիլվա Կունիայի գլխավորած պատվիրակությանը։
Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակն ու նպատակները՝ ուղղված ոլորտի զարգացմանը, շեշտադրելով, որ Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից տեխնոլոգիական ոլորտում բազմաթիվ ձեռքբերումներ ունի գրանցած և անցյալի ավանդույթների վրա հիմնվելով ներկայում ևս լուրջ ձեռքբերումներ է արձանագրում։