Տեղումներ չեն լինի․ եղանակի մասին

Հայաստանի տարածքում փետրվարի 24-25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 3-6մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ, 25-ին՝ 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով։
Երևանում փետրվարի 24-26-ին, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը -1-ից -3, երեկոյան՝ -6-ից -8 աստիճան։