ՌԴ-ում կոմունալ և բնակարանային ծառայությունների սակագների էական թանկացում է սպասվում

Ռուսաստանում 2025 թվականին բնակարանային և կոմունալ ծառայությունների սակագները զգալիորեն կաճեն․ աճի կանխատեսվում է 20-30%-ի սահմաններում։
Բնակարանային միության նախագահ և ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի Բնակարանային և կոմունալ ծառայությունների կոմիտեի անդամ Կոնստանտին Կրոխինը սակագների բարձրացումը պայմանավորել է բնակարանների պահպանման և վերանորոգման ծախսերի ընդհանուր աճով, ինչպես նաև գնաճով:
«Առայժմ սակագնի իջեցման կամ որակի բարելավման ուղղությամբ փոփոխություններ չեմ տեսնում։ Փորձը ցույց է տալիս, որ սակագները կբարձրանան, որակը կնվազի, սպառողների համար լուրջ փոփոխություններ չեն լինի»,- MK.RU-ի հետ զրույցում նշել է նա։ Միևնույն ժամանակ, Կրոխինը զգուշացնում է, որ մի շարք տարածաշրջաններում 2025 թվականին սակագների ընդհանուր աճը կարող է կազմել 20-30%: Որոշակի իրավիճակներում մարզային իշխանություններն իրավունք ունեն ամբողջ տարվա ընթացքում փոփոխել կոմունալ ծառայությունների սակագները:
Նման միջոցառումները կարող են պայմանավորված լինել էներգետիկ ռեսուրսների ինքնարժեքի տատանումներով, բնակարանային և կոմունալ ծառայությունների արդիականացման ծրագրերի իրականացմամբ կամ բյուջեի ֆինանսավորման ծավալների փոփոխությամբ: