Վերին Լարսի հերթում գտնվող հայկական բեռնատարների թիվը հասել է 780-ի

«Վերին Լարս» անցակետի մոտ 800 հայկական բեռնատար կա կուտակված։ Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալներով, անցակետը հատելու համար 2945 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 780-ը հայկական են։
Անցակետը չի գործում արդեն 8 օր․ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փետրվարի 16-ից փակ է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով: