Գեղարքունիքի մարզում բոլոր ավտոճանապարհները բաց են և անցանելի

Գեղարքունիքի մարզում բոլոր ավտոճանապարհները բաց են և անցանելի, սակայն ճանապարհների առանձին հատվածներում առկա է մերկասառույց։
Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհները բաց են և անցանելի։