Արմավիրի մարզի քրեական ոստիկանները բացահայտել են ընդերքի օգտագործման պահանջների խախտում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մարզի Զարթոնք գյուղից Արեւիկ տանող ճանապարհին, առանց ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության, սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության ղեկավարներ կազմակերպել են ավազակոպճագլաքարային խառնուդի արդյունահանում:
Փետրվարի 11-ին կատարված ստուգմամբ օպերատիվ տեղեկությունը հաստատվել է: Տարածքում կար մեծ քանակի ավազակոպճագլաքարային խառնուրդ, աշխատում էր էքսկավատոր, կային ավազով բեռնված բեռնատարներ, ավազի լվացման կետ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: