Ամուլսարի ֆինանսավորման շուրջ բանակցություններ են ընթանում

ՀՀ կառավարությունը ակտիվորեն բանակցում է բանկերի հետ «Ամուլսարի» հանքի շահագործման ծրագիրը ֆինանսավորելու համար։
«Բացի հիմնական 1-2 բանկերից, որոնք նախատեսում են վարկավորել ծրագիրը, մի քանի բանկեր ևս հետաքրքրված են «Ամուլսարի» հետ կապված լրացուցիչ վարկեր տրամադրելով և ծրագրին աջակցելով»,– ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, որը, միաժամանակ, հրաժարվել է նշել բաների անուններ, քանի որ վերջնական պայմանավորվածություններ դեռ չկան։
Նա միայն նշել է, որ ծրագրի իրականացման համար 300 մլն դոլար վարկ կպահանջվի։