Կասեցվել է չրի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է չրի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վարդան Պետրոսյան ԱՁ-ին պատկանող չրի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Տավուշի մարզ, Բերդ համայնք)։

Մասնավորապես՝

- արտադրական տարածքը պաշտպանված չի եղել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումից,

- հատակի և պատերի մակերևույթները հեշտորեն չեն լվացվել, անհրաժեշտության դեպքում հնարավոր չեն ախտահանվել և պատշաճ ձևով ցամաքեցվել։

Չրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։