Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար նոր ընկերություն է ստեղծվում. Հատկացվեց 200 մլն դրամ

Նախատեսվում է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով: Նման որոշում ընդունվեց կառավարարության նիստում, որի որոշմամբ նոր ստեղծվող՝ «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման (բաժնետոմսերի դիմաց վճարումների) համար անհրաժեշտ 200 մլն դրամ գումարը ներառվել է դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում:
Այդ 200 մլն դրամը նախատեսվել էր հատկացնել 2025թ. չորրորդ եռամսյակում, սակայն հաշվի առնելով որոշմամբ նախատեսված գործընթացների իրականացման կարևորությունը և հրատապությունը, այժմ այդ ժամկետը չորրորդ եռամսյակից տեղափոխեց առաջին եռամսյակ: