Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ վարձերի փոխհատուցման համար հատկացվեց 989 մլն դրամ

Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ վարձերի փոխհատուցման համար հատկացվեց 989 մլն դրամ

Կառավարությունը նիստում 989 մլն դրամ հատկացրեց սահմանամերձ 82 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով:

Գումարը կուղղվի ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի 13 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին: