ԵՄ-ը մտադիր է անհապաղ պատասխանել Թրամփի խոստացած մաքսատուրքերին

ԵՄ-ը մտադիր է անհապաղ պատասխանել Թրամփի խոստացած մաքսատուրքերին
Եվրամիությունն առաջիկայում վճռականորեն կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստացած եվրոպական ապրանքների 25 տոկոս մաքսատուրքերին։ Այս մասին նշվել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) տարածած հայտարարությունում։
«ԵՀ-ն անմիջապես եւ վճռականորեն կպատասխանի [ԱՄՆ] մաքսատուրքերին»,- նշվել է փաստաթղթում։
ԵՀ-ը նաեւ մեկնաբանել է Թրամփի խոսքերն այն մասին, որ ԵՄ-ը «ստեղծվել է Միացյալ Նահանգներին շահագործելու համար, եւ դա հաջողությամբ է արել»։ Բրյուսելը հանդես է եկել հայտարարությամբ, որ Եվրամիությունն «աշխարհի ամենամեծ շուկան է», ինչը «մեծ հաջողություն է ԱՄՆ-ի համար»։