«Ռոյալ Արմենիա» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

«Ռոյալ Արմենիա» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն որոշեց գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «Ռոյալ-Արմենիա»  ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել սուրճի արտադրության համար։ Հաշվի առնելով, որ ցանկում ներկայացված ապրանքների զգալի մասի բնութագրերը փոփոխվել են, ինչպես նաև փոխվել է ապրանքներից մեկի ծածկագիր և ավելացել են նոր երկրներ՝  հետևաբար ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ցանկը շարադրել նոր խմբագրությամբ։ Ապրանքների ընդհանուր արժեքը և քանակը մնում են անփոփոխ։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: