Ամիօ բանկն առաջարկում է շահավետ պայմաններով բիզնես վարկ

Ամիօ բանկն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին առաջարկում է շահավետ պայմաններով «AMIO-ՄՓՄՁ Աջակցում» բիզնես վարկը։
Վարկն ունի մրցակցային տոկոսադրույք, ֆինանսավորում՝ ինչպես շրջանառու միջոցների ապահովման, այնպես էլ ներդրումների իրականացման համար: Այն առանց վաղաժամկետ մարման տույժերի եւ տուգանքների է:
Բանկից հայտնում են, վարկը տրամադրվում է ավանդային եւ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, անշարժ եւ շարժական գույքի եւ բանկի կողմից ընդունելի ապահովվածության այլ միջոցի գրավադրմամբ։
Մանրամասներին ծանոթացեք հղմամբ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: