Հայկական պատվիրակությունը մասնակցել է ԱՄՀ աշխատաժողովի

Հայկական պատվիրակությունը մասնակցել է ԱՄՀ աշխատաժողովի
ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Գարիկ Պետրոսյանը և արտաքին հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի պետ Արշալույս Հարությունյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել են ԱՄՀ CCAMTAC տարածաշրջանային կենտրոնի կողմից կազմակերպված աշխատաժողովին։
 Աշխատաժողովը նվիրված էր տարածաշրջանի երկրների միջև հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում առանցքային հարցերի վերաբերյալ փորձի փոխանակմանը, մասնավորապես` ուշադրության կենտրոնում էին հարկաբյուջետային կանոններին և ռիսկերին վերաբերող հարցերը։
 Քննարկումների ընթացքում ՀՀ ՖՆ ներկայացուցիչների կողմից ներկայացվել են Հայաստանում հարկաբյուջետային կանոնների համակարգի, վերջին տարիներին դրա արդյունավետության, հարկաբյուջետային կանոնների մոդելավորման մոտեցումների, ինչպես նաև մակրո-ֆիսկալ ռիսկերի գնահատման, կառավարման և քաղաքականության մշակման գործընթացում դրանց ինտեգրման վերաբերյալ ՀՀ առաջատար փորձը։