Ջերմուկի ուրվականը․ ինչպե՞ս ստացվեց, որ շենքը տեր ունի, բայց անտեր է մնացել

Արդեն մոտ 3 տասնամյակ է՝ Ջերմուկի սրտում կառուցված մշակույթի պալատի շենքն անտերության է մատնված՝ սպասելով սրտացավ մարդկանց, որոնք երկրորդ կյանք կպարգևեն իրեն, կբուժեն ժամանակի ու բարբարոսների թողած քայքայիչ հետքերը։
Արդեն մի քանի տասնամյակ է՝ Ջերմուկի լճակի ափին լքված մի շենք կա։ Եթե միջին տարիքի տեղացիներին հարցնեք՝ ի՞նչ է եղել, մեկը մյուսին հերթ չտալով ձեզ կպատմեն շենքի փառահեղ անցյալի մասին։
«Մեր «Կուռզալն» է»,- կասեն ու կհիշեն դիսկոտեկը, բացօթյա լողավազանը, արևային լոգանք ընդունող ռուս աղջիկներին․․․
Մենք իրականում պատահաբար հայտնվեցինք շենքում։ Զբոսնելիս գրավեց շենքի ճակատային հատվածի հսկա ու շատ տպավորիչ քանդակը (հեղինակի որոնումներն արդյունք չտվեցին), հետո էլ ջարդուփշուր եղած պատուհաններն ու մուտքը։
Ի՞նչ եղավ շենքի հետ
2000-ականներին շենքը սեփականաշնորհվեց, սակայն վերականգնելու փոխարեն անտերության մատնվեց։ Տարիների ընթացքում եղած-չեղածը թալանվեց, իսկ 4-5 տարի առաջ շենքը վերավաճառվեց։
Ամբողջությամբ՝ arm.sputniknews.ru