ԱՄՆ ՄԶԳ-ն մինչև ծրագրերի սառեցումը հասցրել է Հայաստանին փոխանցել խոստացված 250 մլն դոլարի գրեթե կեսը

ԱՄՆ ՄԶԳ-ն մինչև ծրագրերի սառեցումը հասցրել է Հայաստանին փոխանցել խոստացված 250 մլն դոլարի գրեթե կեսը

ԱՄՆ ՄԶԳ-ն մինչև ծրագրերի սառեցումը հասցրել է Հայաստանին փոխանցել խոստացված 250 մլն դոլարի գրեթե կեսը, «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Երևանը 2024 թվականին ստացել է 110 մլն դոլար ԱՄՆ ՄԶԳ-ի հետ դրամաշնորհային համաձայնագրի ընդհանուր փաթեթից, որը ստորագրվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Ալելոյի կողմից:

Միջոցների առյուծի բաժինը (մոտ 60 մլն դոլար) կուղղվի «տնտեսական անվտանգության ուժեղացմանը»։ Պետական ապարատի վրա «արդյունավետ կառավարման» համար կծախսվի 18,9 մլն դոլար։ Քաղաքացիական հասարակությանն ու ԶԼՄ-ներին կհասնի 13,6 մլն դոլար։ Իսկ մարդասիրական օգնության համար հատկացվել է 1 մլն դոլար։