Քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել շուրջ 200,000 քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգման աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել շուրջ 200,000 քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգման աշխատանքներ։
Ծրագրի համար նախատեսված է ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ։
Աշխատանքները կմեկնարկեն եղանակային բարենպաստ պայմաններում՝ ապահովելով բարձր որակ։ Այն կիրականացվի բոլոր վարչական շրջաններում։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։